Լոս Անջելեսում նախագահի մասնակցությամբ ճաշկերույթ է կայացել՝ նվիրված ՀՀ անկախության տոնին
ՀՀ անկախության քսաներորդ տարեդարձի կապակցությամբ Լոս Անջելեսում կայացել է տոնական ճաշկերույթ և հանդես: Panorama.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը, բացի աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից ու նրա գլխավորած պատվիրակության անդամներից, մասնակցել են ԱՄՆ արևմտյան ափի հայ եկեղեցու հոգևոր հովիվներ, համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր, որոնց թվում նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսան:
Ճաշկերույթի ընթացքում ելույթներ են ունեցել բարերարներ ու տեղի հայ համայնքի առաջնորդներ Չարլզ Ղաիլյանը, Սինան Սինանյանը, Վահե Յաղուբյանը, Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսան: Վերջում ամերիկաբնակ հայրենակիցներին ուղղված ծավալույն ուղերձով է հանդես եկել նախագահ Սերժ Սարգսյանը:
Միջոցառումն ուղեկցվել է Լոս Անջելեսի սիմֆոնիկ նվագախմբի, հայ համայնքի ստեղծագործական մի շարք խմբերի համարներով: Ընդունելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ պետական պարգևներ է հանձնել սփյուռքահայ այն գործիչներին, ովքեր հանրապետության ղեկավարի հրամանագրով պարգևատրվել էին ՀՀ 20-ամյակի առթիվ:
Նշենք, որ մինչ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը մասնակցելը, Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են