Այս տարի լրանում է Ամերիկյան Համալսարանի հիմադրման 20 ամյակը
Հայաստանում Ամերիկյան համալսարանի հիմնադրման հիմանական գրավականը 1988թ-ի երկրաշարժից հետո ՀՀ կրթական համակարգին աջակցելն էր: Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) քսանամյակի կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսում այն մասին նշեց ՀԱՀ հիմնադիր և պատվավոր նախագահ Միհրան Աղբաբյանը:
«Կալիֆորնիայի համալսարանի անձնակազմի կողմից կատարված բազում ուսումնասիրություններից հետո ակնհայտ դարձավ, որ Հայաստանում Ամերիկյան համալսարանի հիմնումը լավ գաղափար է, առավել ևս, որ այդ ժամանակաշրջանում Հայաստանում ամերիկյան ազդեցությունը զորավոր չէր»,- նշեց ՀԱՀ հիմնադիրը:
Ասուլիսին ներկա ՀԱՀ հիմնադիր ղեկավար Արմեն Տեր-Կյուրեղյանը իր հերթին փաստեց, որ անցած քսան տարիների ընթացքում ՀԱՀ-ը բեղուն գործունեություն է ծավալել:
«Ունենք 2000-ից շատ շրջանավարտներ, որոնց ներդրումը երկրի զարգացման գործում շատ կարևոր է: Նրանց 75-80 տոկոսը ապրում և աշխատում է Հայաստանում, մի մասը զբազված է գիտական ուսումնական փոխանակման ծրագրերով, մի մասն էլ ներկայացնում է Հայաստանը միջազգային կազմակերպություններում»,- իր հերթին նշեց Արմեն Տեր-Կյուրեղյանը:
ՀԱՀ ներկայիս ղեկավար Բրյուս Պողոսյանը իր հերթին նշեց, որ ներկայումս մշակվում է ՀԱՀ-ի ռազմավարական ծրագիրը, ըստ որի 2012 ուսումնական տարվանից համալսարանը կունենա նաև բակալավրի կրթական ծրագիր։
Անդրադառնալով ՀԱՀ-ի գործունենության կարևորությանը` Արմեն Տեր-Կյուրեղյանը ընդգծեց, որ համալսարանում ուսաման տարիներին, բացի գիտելիքներից շրջանավարտները ծանոթանում են նաև Արևմտյան մոտեցումներին, ինչը, ըստ ՀԱՀ հիմնադիր ղեկավարի, իրենց օգնում է հետագա գործունեության ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին