Թուրքիան Իսրայելի հետ հարաբերություններում ակնկալում է Ադրբեջանի աջակցությունը
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ» (Huriyet) օրաթերթը` Բաքվում Թուրքիայի դեսպան Հուլիս Քըլըչը հայտարարել է, որ ինչպես Ադրբեջանն էր Հայաստանի հետ հարաբերություններում ակնկալում Թուրքիայի աջակցությունը, նույն կերպ էլ Իսրայելի հետ վերջին զարգացումներից հետո Թուրքիան է Ադրբեջանից աջակցություն սպասում:
Աղբյուրի համաձայն` այն պահից, երբ Թուրքիան դադարեցրել է համագործակցությունը Իսրայելի հետ ռազմարդյունաբերության ոլորտում, նույն ոլորտներում իսրայելա-ադրբեջանական համագործակցությունն ընդլայնվել է: