Օլիգոպոլիան Հայաստանում առաջացել է նախկին իշխանությունների ժամանակ. Գերմանացի դեսպան
Այսօր Սիվիլիթաս հիմնադրամում «Անկախության 20 տարիները Հայաստանում և տարածաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ Հայաստանում գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը հայտարարեց, որ երկրի նախկին նախագահները պետք է պատասխանատվություն կրեն այն ամենի համար, ինչ կատարվում է երկրում: «Նաև վատ քայլերի համար», -հավելեց նա:
Այդ համատեքստում լրագրողներից մեկը դեսպան Շմիդտից հետաքրքրվեց` «Դուք գրեթե միշտ մասնակցում եք ՀԱԿ հանրահավաքներին և կուզեի իմանալ` արդյոք ճի՞շտ է, որ նախկին իշխանության ներկայացուցիչները այժմ քննադատում են ներկայիս իշխանություններին»:
Դեսպանը նախ ասաց, որ ճիշտ է գնում է Ազատության հրապարակ, հանրահավաքների, սակայն խուսափում է միջամտել ընթացիկ քննարկումներին: Միաժամանակ հավելեց. «Առաջին նախագահի խորհրդականներից մեկի հետ փոքր հանդիպման ժամանակ ես հարցրի` ի՞նչ է նրա օրոք ընտրություններ չեն կեղծվել, ինչ կասեք 94-97 թվականների իրադարձությունների մասին, բայց նրա խորհրդականն ասաց` սխալ է, դուք ոչ մի տեղեկություններ չունեք: Բայց ես կարծում եմ, որ դա անարդար է: Իհարկե, նրանց համար դժվար է ընդունել իրենց սխալները»:
Նրա խոսքով, ոչ մեկին էլ փաստորեն, հաճելի չէ ընդունել իրենց սխալները: «Ոչ մեկին հաճելի չէ օլիգոպոլիա կամ օլիգարխիա բառերը, բայց այդ երևույթները առաջացել են հենց նախկին իշխանությունների ժամանակ»,- եզրափակեց դիվանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան