Ֆեյսբուքյան նախաձեռնություն. Ամրագրենք` ԼՂ մայրաքաղաքը Ստեփանակերտն է
GOOGLE EARTH SHOULD KNOW THAT THE CAPITAL CITY OF KARABAKH IS STEPANAKERT ֆեյսբուքյան խմբի մի շարք անդամներ հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Վերջին տարիներին Ադրբեջանական իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ իրենց տեսակետը քարոզելու, ապատեղեկատվություն տարածելու համար դիմում են ամենատարբեր միջոցների: Ժամանակի ընթացքում ինտերնետում որոնման համակարգում աստիճանաբար սկսեցին հանդիպել Ադրբեջանի կողմից տարածած ապատեղեկատվություններ:
Արդյունքներից մեկն էլ այն է, որ ներկայումս Google Earth քարտեզային ծրագրում, որից օգտվում է ամբողջ աշխարհը և՛ համակարգիչներով, և՛ բջջային հեռախոսներով, Ստեփանակերտ քաղաքը փնտրելիս առաջին հերթին հանդիպում ենք ադրբեջանական Խանքենդի անվանմանը: Ի լրումն, աշխարհի ամենամեծ և հայտնի սոցիալական Ֆեյսբուք ցանցում, երբ նշվում է բնակության քաղաքը` Ստեփանակերտ, ավտոմատ կերպով երկիրը ներկայացվում է որպես Ադրբեջան: Այս ամենի դեմ տեղեկատվական դաշտում պայքարելու համար ստեղծվել է խումբ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որը հավաքագրում է անդամներ` համատեղ ուժերով դիմելու համար նշված կազմակերպություններին՝ իրենց կողմից թույլ տված սխալն ուղղելու պահանջով: Սոցիալական ցանցում ստեղծված խմբի անունն է. GOOGLE EARTH SHOULD KNOW THAT THE CAPITAL CITY OF KARABAKH IS STEPANAKERT: Ֆեյսբուքյան բոլոր օգտատերերին կոչ ենք անում միանալ խմբին և աջակցել այս նախաձեռնությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին