Էներգետիկայի նախարարը փրկվեց հարձակումից
Ըստ «Հրապարակի» տեղեկությունների` սեպտեմբերի 23-ին վնասազերծված հանցավոր խումբը հենց այդ օրը պատրաստվում էր գրոհել Այգեստանում գտնվող մի մեծահարուստի տուն: Նրանք նաեւ աչքի առաջ են ունեցել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի տունը: Թերթին հասած տեղեկություններով` այս բանդայի կալանավորված անձինք միայն կատարողներն են եղել, իսկ նրանց ղեկավարել են ինֆորմացված պաշտոնյաների ինֆորմացված զավակները:
Ի դեպ, կալանավորվածներից մեկին տարել են Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի տուն ու տեղում վերականգնել նրանց հիշողությունը, թե ինչպես են թալանել եւ ինչեր են արել: Ա. Գրիգորյանը թերթի հետ զրույցում ասել է. «Բա որ պարզվի «շիշկայի» տղա կա, էդ ժամանակ ուրիշ կերպ կվարվեմ»: