Սաֆավի. Թուրքիան վարագույրի հետևում շարունակում է հարաբերություններն Իսրայելի հետ
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խոմենեյիի ռազմական խորհրդական, գեներալ Յահյա Ռահիմ Սաֆավին կասկածի տակ է առել Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վատթարացումն՝ այն համարելով միայն քաղաքական ժեստ: Այս մասին տեղեկացնում է «National Turk» պարբերականը:
«Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերություններում նկատվող լարվածությունն ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական ներկայացում։ Թուրքիան վարագույրի հետևում շարունակում է հարաբերություններն Իսրայելի հետ»,– նշել է գեներալը։
Հիշեցնենք, որ անցած տարի մայիսի 31-ին Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպից հետո Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները շեշտակի վատթարացել են և շարունակում են լարված մնալ: Իսրայելը մինչ օրս հրաժարվում է ներողություն խնդրել և ֆինանսական փոխհատուցում վճարել տուժածների ընտանիքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան