Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոն.Մոցարտ, Բրամս, Շուման
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Կամերային երաժշտության վերջին համերգը: Ծրագրում հնչելու է Մոցարտ (Ալտի կվինտետ դո մաժոր KV 515), Բրամս (Կլարնետի տրիո` փոխադրված ալտի, թավջութակի և դաշնամուրի համար, երկ 114), Շուման (Դաշնամուրի կվինտետ): Համերգի ընթացքում հանդես են գալու հայտնի երաժիշներ՝ դաշնակահար Վահան Մարտիրոսյանը (Ֆրանսիա), ջութակահարներ Դայշին Կաշիմոտոն (Ճապոնիա), Կարմեն Թոսունյանը, Մերի Մարգարյանը, ալտահարներ Դիմուտ Պոպենը (Գերմանիա), Սամվել Բարսեղյանը (Պորտուգալիա), թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Հիշեցնենք, որ փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 9-ին ու կշարունակվի մինչև հոկտեմբերի 12-ը: Փառատոնն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյակին:
Հոբելյանական այս տարում փառատոնը կհյուրընկալի արդի համաշխարհային դասական երաժշտարվեստի ավելի քան տասնհինգ կարկառուն ներկայացուցիչների` աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են