Հայաստանում 52 տոկոսի կարծիքով հրատապ խնդիր է գործազրկությունը
Hayland.am ամենամեծ հայկական սոցիալական ցանցը հրապարակել է իր օգտվողների շրջանակում անցկացրած սոցիալ-քաղաքական հարցման արդյունքները: Հարցմանն են մասնակցել ցանցի մոտ 700 օգտվող: Տրված հարցը և գրանցված արդյունքները հետևյալն էին`
«Ձեր կարծիքով ո՞րոնք են այս սոցիալ-քաղաքական հարցերից ամենահրատապը Հայաստանի համար այսօր»: Հարցվածների 52 տոկոսը համարում է, որ հրատապ խնդիր է գործազրկությունը, ԼՂ կարգավորումը հրատապ խնդիր համարում է 23%: 19 տոկոսի համար հրատապ խնդիր է արտագաղթը, կոալիցիայի և ընդդիմության երկխոսությունը` 2, այլ պատասխան են տվել 4 տոկոսը:
Որպես «Այլ պատասխան» օգտվողները հնչեցրել էին կոռուպցիաի խնդիրը և տնտեսական ոլորտում տիրող մոնոպոլիստական իրավիճակը: Hayland.am-ում անց են կացվում սույն թվականի հոկտեմբերին մեկնարկող «The Other Armenia» սոցիալ-քաղաքական օնլայն խաղի առաջխաղացման շրջանակներում և կրելու են շարունակական բնույթ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին