Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ
Բրազիլական Սան Պաուլոյում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը միավորը կիսեց նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի հետ: Հաշվետու տուրում, ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Վասիլի Իվանչուկը պարտության է մատնել Վալեխո-Պոնսին, իսկ Հիկարու Նակամուրան ոչ-ոքի արդյունքով է ավարտել աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ պարտիան:
Այսպիսով` երկրորդ տուրից հետո Լևոն Արոնյանն ու Վասիլի Իվանչուկը 4-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Կառլսենը, Նակամուրան ու Անանդը վաստակել են 2-ական միավոր, իսկ Վալեխո-Պոնսը 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան