Կովկասի հնագիտության, ազգաբանության և բանահյուսության համաժողով` Հայաստանում
Այս օրերին Հայաստանում անցկացվող Կովկասի հնագիտության, ազգաբանության և բանահյուսության համաժողովի գլխավոր նպատակներից մեկը` «պատմությունը խեղաթյուրողներին և անհեթեթություն տարածողներին» պատշաճ պատասխան տալն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
«Հարևան Ադրբեջանում պատմության խեղաթյուրումն իրականացվում է արդեն պետական մակարդակով: Համաժողովը հնարավորություն է տալիս փաստագրված նյութերով պատասխան տալ դրանց»,- նշեց Պավել Ավետիսյանը:
«Համաժողովի նպատակն է նաև այս տարածաշրջանի լավագույն գիտնականներին հավաքել ու տեսնել` ինչ աշխատանքներ կան, ու ինչ կարող ենք անել միասին»,- ասաց Պ. Ավետիսյանը հավելելով՝ որ համաժողովը ամենամյա է և անց է կացվում տարբեր երկրներում:
Ասուլիսին ներկա համաժողովի մասնակից ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Մամայխան Ագլարովը նշեց, որ տպավորված է Հայաստանի տարբեր թանգարաններում տեսած հնագիտական գտածոներով:
«Կովկասը սինթեզում է մեր մշակույթի բոլոր շերտերը: Մենք ուրախ ենք շփվել միմյանց հետ, քննարկումներ անցկացնել»,- նշեց Մամայխան Ագլարովը:
Իր հերթին, «Կովկասի Հիմնադրամի» նախագահ, ակադեմիկոս Գիվի Գամբաշիձեն նշեց, որ միայն Կովկասի մշակույթը կարող է փրկել այս տարածաշրջանի ժողովուրդներին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին