Ուղեցույցներն ու շտեմարանները պատրաստ կլինեն մինչև նոյեմբերի վերջ
Գնահատման և թեստավորման կենտրոնում այսօր հայոց լեզու և հայ գրականություն առարկայի մասնագետները մասնագիտական աշխատանք են կատարել պետական ավարտական և միասնական քննությունների ուղեցույցների և բովանդակային դասիչների մշակման շուրջ: ԳԹԿ լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են նաև, որ մասնագետներն աշխատել են նաև այդ առարկայի շտեմարանի կազմման շուրջ:
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ առարկայական ուղեցույցները և շտեմարանները պատրաստ կլինեն մինչև նոյեմբերի վերջ: Դրանք այնուհետև կտրամադրվեն 12-րդ դասարանների աշակերտներին: Այս տարվանից առաջին անգամ ներդրվելու են թեստային առաջադրանքներ պարունակող շտեմարաններ` միայն հայոց լեզու և գրականություն ու մաթեմատիկա առարկաներից: Այդ շտեմարաններում ընդգրկված առաջադրանքներից էլ կկազմվեն ապագա միասնական քննությունների թեստերը:
Ինչ վերաբերում է ուղեցույցներին, ապա ըստ ԳԹԿ լրատվական ծառայոթւյան, դրանցում «մեծ փոփոխություններ» չեն լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին