Բացահայտումներ` ոստիկանական համակարգում
«Հրապարակը» գրում է, որ ոստիկանական համակարգում շարունակվում են բացահայտումները: Հատկապես ստուգումներ են գնում ճանապարհային ոստիկանությունում: «Պարզվել է, որ տարբեր պաշտոնական միջոցառումների ժամանակ արարողակարգով նախատեսված ուղեկցման պարտականության հետ միասին ՃՈ այս ստորաբաժանման ոստիկանները հաճախ ներքին կարգով ազատ են արձակվել, որ փողոցներում «գործ անեն»` ընտանիք պահեն:… Ստուգումների արդյունքում պարզվել է նալոգների չափը եւ ուղղվածությունը: Ըստ այդմ` մոտ օրերս հնարավոր է աշխատանքից ազատվի նաեւ այս ստորաբաժանման ղեկավարը` Արտակ Կարապետյանը»: