Կարեն Վարդանյան. DigiTec-ը ՏՏ ոլորտում շքերթի նման մի բան է

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Հոկտեմբերի 7-9-ը Երևանում կանցկացվի «DigiTec Expo 2011» 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը: Նշենք, որ Դիջիթեք-ը տեղեկատվական տեխնոլոգիաների խոշորագույն միջոցառում է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: ԴիջիԹեք-ի հաջողությունների և այս տարվա ցուցահանդեսի առաձնահատկությունների մասին պատմելու խնդրանքով Panorama.am-ը դիմեց ցուցահանդեսի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին:

- Պրն. Վարդանյան, այս տարվա ցուցահանդեսը նախորդներից ինչո՞վ է առանձանալու:

- Ակնհայտորեն կարելի է ասել, որ այս տարվա ցուցահանդեսն էականորեն տարբերվելու է նախորդներից: Մասնավորապես, նախատեսում ենք, որ ցուցադրվող ընկերությունների թիվը կգերազանցի 100-ը (նախորդ տարի ցուցադրվող ընկերությունները 68-ն էին), այսինքն՝ կապահովվի մոտ 30 տոկոս աճ։ Նույնը վերաբերում է այցելուների քանակին. եթե նախորդ տարի շուրջ 15 հազար այցելու ենք ունեցել, այս տարի ակնկալում ենք մոտ 18-20 հազար այցելու:

- Ցուցահանդեսի ստեղծման օրվանից նպատակ ունեիք այն դարձնել տարածաշրջանային: Կարո՞ղ ենք այսօր ասել, որ հասել եք Ձեր նպատակին:

- Կարող եմ ասել, որ անցած տարի արդեն այն դարձավ տարածաշրջանում խոշորագույնը, ծավալով հավասար է ադրբեջանական ցուցահանդեսին, բայց մեր ցուցահանդեսը տարբերվում է նրանով, որ այստեղ լուծումներ են, որոնք ստեղծված են Հայաստանում: Ամենակարևորն այն է, որ Դիջիտեքը միջավայր է, որտեղ հանդիպում են սպառողները և բիզնես-առաջարկություններ ներկայացնողները: Այն նաև միջավայր է բիզնեսի համար. փոխադարձ համագործակցություն կազմակերպելու, ինչպես նաև Հայաստանն օտարերկրյա գործընկերներին ներկայացնելու համար: Նախորդ տարի և այս անգամ ևս Digitec-ին զգալի թվով օտարերկրյա հայտնի ընկերություններ են մասնակցում: Մասնավորապես, հայկական նորաստեղծ ընկերություններ, «Հայկական ծրագրեր» ընկերությունը, մեկ տասնյակից ավելի ինժեներական ընկերություններ, առանձին տաղավարով կներկայանա Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև օտարերկրյա մի շարք ընկերություններ` «Սինգապուր թեքնոլոջիս»-ը, որը աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից է, «Դ-Լինկ»-ը, լեհական, թայվանական ընկերություններ: Դա հիմք է տալիս ասելու, որ մեր երազանքն իրականություն է դարձել` այն դարձել է տարածաշրջանային: Կարծում եմ, որ հիմա նպատակը պետք է փոխել: Այսինքն` եթե տարածաշրջանային ասելով այն ժամանակ նկատի ունեինք Հարավային Կովկասը, ապա հիմա պետք է ձգտել Դիջիտեքը ավելի ընդարձակել` հասցնել Հյուսիսային Կովկաս, Պարսկաստանի հյուսիս, Թուրքիա:

- Այս անգամ ո՞րն է լինելու ցուցահանդեսի շեշտադրումը:

- Այն է `տեխնոլոգիական ոլորտում Դիջիթեքը դարձնել տոն: Վերջերս Դիջիթեքը համեմատեցի շքերթի հետ, այսինքն` Դիջիթեքը ՏՏ ոլորտում շքերթի նման մի բան է: Ցանկանում ենք նաև, որ այս տարի Սփյուռքը այն ընկալի որպես հիմնական միջոցառում տեխնոլոգիական ոլորտում և սփյուռքահայ մասնագետներն ավելի շատ ներգրավված լինեն այս ցուցահանդեսում: Նաև կատակով ասում ենք, որ սա սփյուռքահայերի համար պետք է լինի «Արի Դիջիտուն»: Կարծում եմ` Սփյուռքը պետք է օգտագործենք, բայց ոչ թե որպես ֆինանսավորող, այլ իր կապերը տրամադրող, որպեսզի արտերկրից մեր ընկերություններն ավելի շատ պատվերներ ստանան:

- ՀՀ կառավարությունը ՏՏ-ն համարել է գերակա ոլորտ: Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է անի կառավարությունն այդ ոլորտի զարգացման համար և արդյո՞ք ինչ-որ քայլեր կառավարության կողմից արդեն արվո՞ւմ են:

Կարծում եմ` գերակա ոլորտ հայտարարելը ավելի շատ PR նշանակություն ուներ: Չնայած ոլորտում տարեկան 20 տոկոս աճ է գրանցում, բայց մեծ քայլերով առաջ չենք գնում: Մինչդեռ, որպեսզի լուծենք այն հարցերը, որոնք կապված են երկրի մոդեռնիզացիայի հետ և իսկապես այդ գերակայությունը ապահովենք, ապա մի քիչ ավելի համարձակ քայլեր են պետք: Օրինակ` Թուրքիայի տեխնոպարկերում տեղակայված տեխնոլոգիական ընկերությունները մինչև 2024թ.-ը ազատված են թե ԱԱՀ-ից, թե եկամտահարկից: Այսինքն` բացարձակ արտոնյալ պայմաններ են ստեղծված: Թուրքիան մրցակից է և մենք պետք է մրցակցենք, իսկ դրա համար պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն, բայց ոչ այնպիսին, որ ասենք` արտոնյալ պայմաններից օգտվեն այն ընկերությունները, որոնք ոչինչ չեն անում:

- Երկու տարի առաջ ընդունվեց օրենք` ներմուծվող սարքավորումների 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ-ի վճարումը 3 տարով հետաձգելու մասին, դա ինչ որ բան չտվեց ՏՏ ոլորտին:

- Կարելի է ասել, որ դա մեզ ոչինչ չտվեց: Այդ որոշումից ավելի շատ օգտվում են հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները:

- Այս տարվա գարնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց ԻՏՁՄ անդամների հետ, որի ընթացքում քննարկվեցին տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, ինովացիոն զարգացման պետական կառավարման, տեխնոլոգիաների կրթության հետ կապված խնդիրներ: Քննարկվեց նաև կառուցվածքային ՏՏ ստորաբաժանում ունենալու խնդիրը: Մինչ օրս այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել:

-Հանդիպման ընթացքում քննարկվեց նորարարական ոլորտի կառավարման մարմին ունենալու խնդիրը, սակայն այդ հատվածում համապարփակ լուծումներ դեռ չունենք, բայց քննարկումները դեռ շարունակվում են: Երկրորդ հարցը վերաբերում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում լուրջ փոփոխություններ իրականացնելուն: Կառավարության հետ այդ ուղղությամբ լուրջ քննարկումներ են ընթանում և, հուսով ենք, որ հունվարից այնտեղ կստեղծվեն լավագույն լաբորատորիանները, որոնք իրավիճակը էականորեն կփոխեն: Մենք պատրաստակամություն ենք հայտնել մեր դասախոսներին տրամադրել, նույնիսկ առաջարկել ենք հատուկ ֆոնդ ստեղծել, որպեսզի արտասահմանից դասախոսներ հրավիրենք: Նոր ռեկտոր է ընդունվել և համագործակցությունը աշխատանքային բնույթ է կրում:

Երրորդ կոնցեպցիան գալիս է ՏՏ հայեցակարգից, որով նախատեսվում է մինչև 2018թ.-ը 1 մլրդ դոլարի հասույթ ունենալ, իսկ ոլորտում ընկերությունների քանակը հասցնել 1000-ի: Դա պատահական թիվ չէ, դա մինիմալ թիվն է, որից հետո կարող են մոդեռնիզացիայի բնագավառում լուրջ փոփոխություններ լինեն: Այսինքն` տնտեսության մեջ կարող են լուրջ փոփոխություններ լինել: Սակայն, ոլորտի զարգացման համար հարկավոր է, որ ավելի շատ երիտասարդներ ընդգրկեվեն ՏՏ-ի ոլորտ և կարողանան ձեռներեցությամբ զբաղվեն: Դա համընդհանուր խնդիր է և մի նախարարությունը չի կարող դա միայնակ անել: Ուստի, մենք դիմել ենք նախագահին, որպեսզի իր հովանու ներքո վերցնի տեխնոլոգիական ձեռներցության շարժումը: Մինչ այժմ դրական արձագանք ունենք նախագահական նստավայրից և հույս ունենք, որ Դիջիթեքի ժամանակ նախագահը կայցելի և տվյալ խնդրի վերաբերյալ իր պատկերացումը կներկայացնի երիտասարդներին: Մենք համոզված ենք, որ ոլորտում լուրջ հաջողությունների կհասնենք: Ունենք մեր ռազմավարությունը այդ առումով և անշեղորեն առաջ ենք գնում: Կարծում եմ, որ երկրում մի շարք պրոցեսներ են սկսվել, երկխոսություն է սկսվել ոլորտի ներկայացուցիչների և պետության միջև, որոնք վստահ եմ` լուրջ էներգետիկ էֆեկտ են հաղորդելու ՏՏ ոլորտի զարգացմանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am
16:48
Տոնական օրերին Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում 275 վարորդ, մարզերում՝ 310
Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}