Շեքսպիրի գործերը բեմադրվելու են 37 լեզվով, այդ թվում՝ նաև հայերեն
Լոնդոնում հոկտեմբերի 1-ից շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում սկսելու են վաճառել «Globe to Globe» շեքսպիրյան երկերի վեցշաբաթյա փառատոնի տոմսերը: Փառատոնին մասնակցելու է 37 թատերախումբ տարբեր երկրներից:
Ռուսական BBC-ի հաղորդմամբ, փառատոնը մեկնարկելու է 2012 թ. գարնանը: Մեկնարկը պետք է համընկնի դրամատուրգի ծննդյան օրվա հետ՝ ապրիլի 23-ին: Փառատոնը դառնալու է Մշակութային օլիմպիադայի մի մասը, որը համընկել է Լոնդոնում 2012 թվականի ամառային օլիպիական խաղերի հետ:
Անգլիական գրականության դասականի ստեղծագործությունները փառատոնի ընթացքում բեմադրվելու են 37 լեզվով, այդ թվում՝ նաև հայերեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները