Հայաստանն և Թուրքիան՝ վրացական «Մերոնք» փառատոնում
Բաթումում այսօր մեկնարկում է «Չվենեբուրեբի», որը թարգմանաբար նշանակում է «Մերոնք», ֆոլկլորային 15-րդ փառատոնը: Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, փառատոնին մասնակցում են տարբեր երկրներից համույթներ ու կատարողներ, այդ թվում՝ Հայաստան և Թուրքիա, եվրոպական երկրներ, Իրան, Իսրայել ու ԱՄՆ:
Փառատոնի կազմակերպիչների խոսքով, իրենց նպատակն է պահպանել Վրաստանի բնակիչների մշակութային կապերը արտասահմանում բնակվող համերկրացիների հետ, վրացական մշակույթն ու ֆոլկլորն ավելի ճանաչելի դարձնել աշխարհին:
Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 1-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են