Ռ. Պոլանսկին իր ձեռքով ստացավ իր մրցանակը
Կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին համաշխարհային կինոարվեստում ունեցած ներդրման համար մրցանակի է արժանացել։ Մրցանակը նա անձամբ է ստացել նախօրեին Ցյուրիխի կինոփառատոնում: Մրցանակաբաշխության ժամանակ նա ցուցադրել է վավերագրական մի ֆիլմ, որում ներողություն է խնդրում Սամանտա Գեյմերից, ում նկատմամբ 33 տարի առաջ սեքսուալ ոտնձգություն է կատարել: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, Պոլանսկին Ս. Գեյմերին անվանել է «կրկնակի զոհ» ՝ իր և մամուլի:
Պոլանսկին Ցյուրիխի կինոփառատոնում ներկայացրել է «Ռոման Պոլանսկի, ֆիլմ-մեմուար» ֆիմը, որտեղ ներկայացրել է Շվեյցարիում անցկացրած այն շրջանը, երբ սպասում էր իր էքստրադիցիային:
Հիշեցնենք, որ հայտնի կինեմատոգրաֆիստը ձերբակալվել էր 2009-ի սեպտեմբերի 26-ին Ցյուրիխում՝ ամերիկյան դատական իշխանությունների ձերբակալության թույլտվության հիման վրա: Ամերիկյան արդարադատությունը մինչ այժմ չի փակել ռեժիսորի դեմ 33 տարի առաջ հարուցված գործը: 1970-ական թվականներին Պոլանսկին մեղադրվել էր 13-ամյա Սամանտա Գեյմերի հետ ապօրինի կապի համար: 2009 թվականի դեկտեմբերին, մի քանի ամիս շվեյցարական բանտում անցկացնելուց հետո, Պոլանսկին ազատվել էր գրավի դիմաց և տնային կալանքի տակ էր: Շվեյցարական քաղաքներից մեկի իր տանը ռեժիսորը մնացել է մինչև 2010-ի հուլիս: Այդ ժամանակ շվեյցարական իշխանությունները որոշել են չհանձնել Պոլանսկուն ԱՄՆ-ին: Դրանից անմիջապես հետո ռեժիսորը լքել էր Շվեյցարիան:
Անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում ռեժիսորն ավարտել է «Ուրվական» ֆիլմը, որն արժանացել է եվրոպական կինոակադեմիայի հինգ մրցանակի: