«ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի արժեքը ավելացել է
Սեպտեմբերի 28-ին «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի արժեքը կազմում է 50 441 դրամ, որը 0.61%-ով բարձր է 14.09.11-ի զամբյուղի արժեքից (50 135դր):
«ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի արժեքի փոփոխությունն այս ժամանակահատվածում պայմանավորված է զամբյուղ ներառված ձուկ, սունկ, երշիկ, մեղր, սխտոր և այլ ապրանքների թանկացմամբ, որոնց գների զգալի փոփոխությունը հանգեցրել է «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի արժեքի փոփոխությանը 1.32%-ով:
«Սթար»-ից հայտնում են, որ նույն ժամանակահատվածում, սեզոնայնության հետևանքով, զգալիորեն նվազել են մրգերի և բանջարեղենի գները` սոխ, արքայանարինջ, տանձ, լոբի, սմբուկ, ծաղկակաղամբ և կարտոֆիլ: Իջեցվել են գառան մսի, շաքարավազի, պաղպաղակի գները:
Զամբյուղի արժեքը նվազել է նաև շնորհիվ այն ապրանքների, որոնք այդ ժամանակահատվածում ընգրկված են եղել ՍԹԱՐ առևտրային ցանցի կողմից իրականացվող շաբաթական ակցիաներում: Օրինակ` կիտրոնի գինն իջեցվել է 700 դրամով, դեղձ` 90դր, նուռ` 800դր, պղպեղ` 50դր, սեխ` 20դր, օղի`170դր, հնդկաձավար` 20դր, բրինձ` 30դր, կաղամբ` 10դր և մածուն` 15դր:
Սեզոնայնության և ՍԹԱՐ-ում իրականացվող ակցիաների արդյունքում գների իջեցման հետևանքով զամբյուղի արժեքը նվազել է 0.71%–ով: Իսկ գնային տատանումներն այդ նույն ժամանակահատվածում զամբյուղի ընդհանուր արժեքը բարձրացրել են 0.61%:
Նշենք, որ «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ում ներառված են առաջին անհրաժեշտության 180 ապրանք, որոնց վրա սահմանվել է նվազագույն առևտրային վերադիր: Ապրանքները վերցվել են Սպառողական Գների Ինդեքսում (ՍԳԻ) ընդգրկված ապրանքների ցանկից, իսկ ապրանքների կշռի բաշխվածության համար հիմք է հանդիսացել այդ ապրանքների համապատասխան սպառումը ՍԹԱՐ ցանցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա