Մեկնարկել է «Օգնիր Արցախի ծայրամասային դպրոցներին» ծրագիրը
«Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի շրջանակներում «Օգնիր Արցախի ծայրամասային դպրոցներին յուրատեսակ նախաձեռնությամբ է հանդես եկել Երևանի քաղաքապետրանը: Գաղափարին անմիջապես արձագանքել են մայրաքաղաքի Ա.Չեխովի անվան թիվ 55 դպրոցը, թիվ 47 մանկապարտեզը, ինչպես նաև բարեգործական ու մասնավոր ընկերություններ: Սեպտեմբերի 27 ից -28 ը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, Չեխովի անվան թիվ 55 դպրոցի և թիվ 47 մանկապարտեզի համատեղ պատվիրակությունը, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի ղեկավարությամբ, այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի դպրոց, ուր նրանց ուղեկցել են Ասկերանի վարչակազմի և շրջկենտրոնի միջնակարգ դպրոցի ներկայացուցիչները:
Պատվիրակության անդամներն իրենց հետ տարել են գրենական պիտույքներ, մարզագույք, աշակերտական պայուսակներ, գեղարվեստական գրականություն, բարեգործական կազմակերպությունների տրամադրած գրենական պիտույքներ, մարզահագուստ ու համակարգիչներ, ինչպես նաև նախադպրոցական տարիքի աշակերտների համար նախատեսված սեղաններ ու աթոռներ: Նախիջևանիկ գյուղի դպրոցի շենքում տեղակայված մանկապարտեզի սաներն էլ ստացել են իրենց երևանցի ընկերների և նրանց ծնողների կողմից գնված խաղալիքներ, գրենական պիտույքներ, նկարչության տետրեր և տրամաբանությունը զարգացնող խաղեր: Բացի այդ, դասապրոցեսը մի քանի առառկաներից և մանկապարտեզի պարապմունքները, մեկ օր կազմակերպել են պատվիրակության կազմում Երևանից ժամանած մանկավարժները: Տեղում կազմակերպվել է նաև համերգային ծրագիր, շախմատային մրցաշար: Ասկերանի շրջանի վարչակազմի կողմից էլ յուղանկար է նվիրաբերվել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությանը:
«Սա մի նախաձեռնություն է, որը բոլորիս պարտավորեցնում է օգնության ձեռք մեկնել Արցախի մեր դպրոցներին, մանկապարտեզներին ու փոքրիկ արցախցիներին: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում Արցախի դպրոցներին օգնելու նախաձեռնությանը կմիանան նաև երևանյան այլ դպրոցներ, մանկապարտեզներ ու կազմակերպություններ: Մայր Հայրենիքի զորակցությունն Արցախին նաև նման կերպ է դրսևորվելու»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
«Օգնիր դպրոցիդ» ծրագրի շրջանակներում, մինչ օրս մայրաքաղաքի դպրոցներին է փոխանցվել շուրջ 641 միլիոն դրամ: 302 միլիոն դրամ էլ փոխանցվել է «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին