Արտգործնախարար. «Եվրոն կոլեկտիվ ապուշության պատմական հուշարձան է»
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը եվրոյի գոտին որակել է իբրև «հրդեհվող տուն, որը չունի ոչ մի ելք», իսկ հենց եվրոն` «կոլեկտիվ ապուշության պատմական հուշարձան»:
Ինչպես նշում է Utro.ru-ն, նախարարը հայտարարել է նաև, որ պարտքային ճգնաժամը կարգավորելով Գերմանիայի բնակիչները ստիպված կլինեն ողջ կյանքը սուբսիդավորել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունաստանը, Իտալիան ու Պորտուգալիան: Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շեշտել էր, որ աջակցությունը Հունաստանին չի դադարեցվի:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Եվրոպայի կոմիտեի նախագահ Ժոզե Մանուէլ Բարոզուն Եվրախորհրդարանում հայտարարել էր, որ ներկային պարտքային ճգնաժամը ամենալուրջ մարտահրավերն է, որի հետ ԵԽ-ն առնչվում է իր պատմության ընթացքում: Ու ընդգծել, որ անկախ դժվարություններից, Հունաստանը շարունակելու է մնալ եվրոյի գոտում` անկախ ճգնաժամից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա