ՀԱԿ-ը վստահ չէ, որ կարող է հաղթահարել խորհրդարանական ընտրությունների 5%-նոց արգելքը
Անդրադառնալով կոալիցիա-ՀԱԿ երկխոսությանը` «Голос Армении»-ն գրում է, որ Կոնգրեսը դադարեց երկխոսել այն ժամանակ, երբ կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանն առաջարկեց միասին մշակել և ստորագրել պարտավորությունների որոշակի փաթեթ, որը կապահովեր ժողովրդավարական ընտրություններ: Թերթը նշում է, որ նման փաստաթղթի քննարկումը կարող էր շեղել ընդդիմադիր լսարանին փողոցային հավաքների ժամանակ պարբերաբար հնչեցվող հեղափոխական հայտարարություններից, ինչն էլ, ըստ թերթի, վախեցրեց ՀԱԿ-ին: Կոնգրեսում շատ լավ հասկանում են, որ որպես քաղաքական գործիչ` Լ. Տեր-Պետրոսյանն արդեն կորցրել է իր ուժը. «…Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ՀՀՇ-ն երեք անգամ մասնակցել է խորհրդարանական ընտրություններին` երկու անգամ սեփական անվան և մեկ անգամ «Իմպիչմենտ» անվան ներքո: 1999թ.-ին ՀՀՇ-ն հավաքել էր 1,1% ձայն, 2003-ին` 0,6%, իսկ 2007-ին` 1,3%: Այսօր ՀՀՇ-ն վստահ չէ, որ ՀԱԿ անվան ներքո կարող է ավելի շատ ձայն հավաքել, քան նախորդ երեք անգամներին»,- գրում է հոդվածի հեղինակը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում