Կալիֆորնիայի Նահանգի Սենատորը ալցելել է Վիասֆեր Տեխնոպարկ
Այսօր ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգի Սենատոր Ս. Ջոզեֆ Սիմիթյանն ալցելել է Վիասֆեր Տեխնոպարկ: Վիասֆեր Տեխնոպարկի Նախագահ Թոնի Մորոյանը բարձրաստիճան հյուրին ծանոթացրել է Տեխնոպարկի տարածքում տեղակայված CUBIC Corporation, SCDM և այլ ընկերությունների գործունեության հետ:
Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանի ուղեկցությամբ Սենատորը շրջայց է կատարել Տեխնոպարկի տարածքում գտնվող էլեկտրոնային նախագծման համաշխարհային առաջատար ամերիկյան ընկերության՝ Սինոփսիսի հայաստանյան մասնաճյուղի գիտա-արտադրական կենտրոնում:
Այնուհետև Սենատոր Ջոզեֆ Սիմիթյանն այցելել է Սինոփսիս Արմենայի ուսումնական դեպարտամենտի նոր մասնաշենքը, որտեղ հանդիպել է ՀՊՃՀ-ի Սինոփսիսի կրթական ծրագրով սովորող ուսանողների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին