Հրանուշ Հակոբյանը Լոս Անջելեսում է
Սեպտեմբերի 22-ից ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ էր մեկնել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ներկայումս ՀՀ սփյուռքի նախարարը գտնվում է Լոս Անջելեսում և այցի շրջանակներում այցելել է Գլենդել քաղաքի Թովմաս Ջեֆերսոնի անվան տարրական դպրոց:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, տարածաշրջանի առաջին հայկական ժառանգության ծրագրի մեկնարկումից Չորս տարի անց Գլենդել քաղաքի պաշտոնատար անձինք Թովմաս Ջեֆերսոնի անվան տարրական դպրոցում հյուրընկալել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:
«Ես ուղղակի ցնցված և տպավորպած եմ այն փաստից, թե ինչպես են մեր երեխաներն այսքան կարճ ժամանակահատվածում կարողացել այսքան սահուն տիրապետել երկու լեզուներին` հայերեն և անգլերեն» -նշել է տիկին Հր. Հակոբյանը: Տիկին Հակոբյանը շրջել է դպրոցի դասասենյակներով: Դպրոցի սաները հայ ազգային հագուստներով ողջունեցին նախարարին երգերով, բանաստեղծություններով և փոքրիկ հուշանվերներով:
Ջեֆերսոնի անվան դպրոցի հայկական ծրագիրը, հավատարմագրված լինելու պահից սկսած, լայնորեն տարածվել ու դարձել է Գլենդելի օտար լեզուների ակադեմիայի ծրագրերից առաջատարը, և այժմ ներառում է ինը դասասենյակներ և մանկապարտեզ` մինչև չորրորդ դասարան: Ուսուցումն իրականացվում է կիսով չափ` հայերեն և անգլերեն լեզուներով այնպես, որ աշակերտները տիրապետեն երկու լեզուներին էլ: Աշակերտները ծանոթանում են նաև Հայաստանի պատմությանն ու մշակույթին:
«Ծրագիրը ներկայումս ընդգրկում է 209 աշակերտ, սակայն պահանջարկը մեծ է»- նշել է Ջեֆերսոն դպրոցի տնօրեն Գրեգ Մուշեղյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին