ԱՆ. Կատաղության առումով բարձր ռիսկի գոտիներ են Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի մարզերը
Կատաղություն (Rabies, lyssa, hydrophobia), որը հիմնականում, գրեթե 100%, մահացու ելքով, սուր, բնական–օջախային զոոնոզ հիվանդություն է, երկայումս առողջապահության կարևոր խնդիրներից է: Երեկ Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն էր: Նպատակը մեկն է` հասարակության ուշադրությունը հրավիրել մարդկանց և կենդանիների շրջանում այդ հիվանդության հետևանքներին, և թե ինչպես պայքարել հիվանդության դեմ` իրականացնելով կանխարգելիչ միջոցառումներ կենդանիների շրջանում:
Հայաստանի Հանրապետությունում կատաղության առումով բարձր ռիսկի գոտիներ են Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի մարզերը:
Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն, կատաղության էպիզոոտահամաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում եղել է համեմատաբար հանգիստ: Ինչպես 2010 թվականի, այնպես էլ այս տարվա անցած ամիսների ընթացքում հանրապետությունում բնակչության շրջանում «կատաղություն» հիվանդության դեպքեր չեն արձանագրվել: Սակայն 2008 և 2009 թվականներին դիտվել է էպիզոոտահամաճարակային իրավիճակի աշխուժացում: Նշված տարիների ընթացքում բնակչության շրջանում համապատասխանաբար արձանագրվել են 2 և 1 (Շիրակի մարզ) դեպք:
Բնակչության շրջանում կծվածության դեպքերի նվազեցման արդյունավետ ճանապարհը թափառող կենդանիների ոչնչացումն է կամ դրանց նկատմամբ կանխարգելիչ անասնաբուժական միջոցառումների (ստերջացում, պատվաստումներ և այլն) կազմակերպումը և իրականացումը:
Հայաստանի ոռողջապահության նախարարությունից մանրամասնում են, որ կատաղության հարուցիչը` Neuroryctes rabiei, պատկանում է ֆիլտրվող վիրուսների շարքին, որն անջատվում են հիվանդ կենդանու և մարդու թքից: Կենդանի օրգանիզմից դուրս դրանք անմիջապես ոչնչանում են:
Վիրուսի հիմնական պահոցը վայրի կենդանիներն են, այդ թվում` աղվեսներ, գայլեր, կրծողներ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, սակայն էական դերը պատկանում է շներին` որպես բնակչության համար կատաղություն հիվանդության բնական աղբյուր:
Ինչքան մեծ է կենդանու շփումը մարդու հետ, այնքան մեծ է վարակման վտանգը:
Մարդու համար վարակի աղբյուր համարվում են գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները: Գաղտնի շրջանը որոշվում է վնասվածքի /կծվածի/ տեղակայմամբ և ծանրությամբ: Այն կարող է ընթանալ մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի:
Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտում կծելու, թքոտելու արդյունքում և այլն):
Այն դեպքում, երբ կենդանին (շուն, կատու, աղվես, գայլ, արջ, առնետ) վնասել է մարդուն և առաջացել է մաշկի ամբողջականության խախտում, անհապաղ պետք է դիմել բժշկական օգնության` համապատասխան կանխարգելիչ պատվաստումներ կազմակերպելու և իրականացնելու համար:
Պատվաստումներն իրականացվում են` սահմանված կարգով թույլատրված իմունակենսաբանական պատրաստուկներով: Կենդանու նկատմամբ սահմանվում է 10-14-օրյա հսկողություն: ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է` կենդանիների կողմից տուժելու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան