Անվանական կրթաթշոկաներ` ԼՂՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվանական կրթաթոշակներ սահմանելու մասին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ըստ հրամանագրի` ԼՂՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսման մեջ գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին խրախուսելու նպատակով 2011-2012 ուսումնական տարվանից սահմանվում է անվանական կրթաթոշակներ` յուրաքանչյուրը 20 (քսան) հազար դրամ գումարի չափով:
Հաստատվել է Արցախի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվանական կրթաթոշակներ տալու կարգը՝ համաձայն հավելվածի:
ԼՂՀ կառավարությանը հանձնարարվել է ապահովել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին