2011թ.-ի «Լավագույն ուսուցիչ»-ն ու «Լավագույն դաստիարակ»-ը կպարգևատրվեն «Շեվրոլետ-ավեո» մակնիշի ավտոմեքենայով
ՀՀ կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմին հատկացվեց 10 մլն դրամ` 2011 թ-ի «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական «Շեվրոլետ-ավեո» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով: Ինչպես նշեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արդեն 11-րդ տարին է, ինչ լավագույններին խրախուսելու նպատակով անցկացվում են հանրապետական այդ մրցույթները:
Այս տարվա «Լավագույն ուսուցիչ» է ճանաչվել Լոռու մարզի Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Նաիրա Հարությունյանը, իսկ «Լավագույն դաստիարակ»` Երևանի N 25 մանկապարտեզի դաստիարակ Նարինե Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին