Չեխիայում վերահրատարակվել է Սալվադոր Դալիի նկարազարդումներով Աստվածաշունչ
Չեխիայում վերահրատարակվել է Աստվածաշունչ՝ Սալվադոր Դալիի պատկերազարդումներով: Այսօրվանից վաճառքի հանված Աստվածաշնչի արժեքն է 77 հազար չեխական կռոն (4,2 հազար դոլար): The Prague Daily Monitor-ի փոխանցմամբ, 12 կգ-անոց և 150 նկարազարդում ունեցող Աստվածաշնչի առաջին օրինակները ստանալու են երկրի նախագահը և չեխական կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:
Իսպանացի նկարչի պատկերազարդումներով Աստվածաշնչի առաջին հրատարակությունը թվագրվում է 1967 թ.: Այն լույս է տեսել Իտալիայում հինգ հատորով, այնուհետև՝ Գերմանիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են