Սերժ Սարգսյանը նախաճաշել է ֆրանսիացի գործարարների հետ
Ֆրանսիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ֆրանսիայի գործարարների միություն (MEDEF), որտեղ աշխատանքային նախաճաշ է ունեցել ֆրանսիացի գործարարների հետ: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում աշխատող Panorama.am-ի թղթակիցը:
Հանդիպման ընթացքում Medeff International-ի նախագահ Ժան Բյուղելը ուրախությամբ նշել է, որ հանդիպմանը մասնակցելու են եկել իրենց նախատեսածից մոտ կրկնակի անգամ ավելի գործարարներ, ինչը վկայում է, որ ֆրանսիացի գործարարները հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մեծ է:
Ժան Բյուղելը նշել է, որ իրենք հավաքվել են ոչ թե խոսելու, այլ լսելու և խնդրել, որպեսզի նախագահ Սարգսյանը ներկայացնի Հայաստանի ներդրումային ու բիզնես հնարավորությունները: Պատասխան ելույթով հանդես է եկել նախագահ Սերժ Սարգսյանը, որտեղ անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերությունների անցյալին, առկա առևտրա-տնտեսական հարաբերություններին, Հայաստանի տնտեսության մեջ ֆրանսիական կապիտալի ներկայությանն ու դրա ընդլայնման հնարավորություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա