Սովետաշենի հոգեբուժարանը` կրիմինալ «հոգեխանգարվածների» ապաստան
«Առավոտն» անդրադառնալով վնասազերծված հանցախմբին` գրում է, որ մի քանի անգամ ամբաստանյալի աթոռին հայտնված, բայց դատարանից, որպես կանոն, հոգեբուժարան տեղափոխված Արտուշ Հակոբյանը դեպքի հաջորդ օրը ռեստորաններից մեկում մասնակցում էր իր ընկերոջ` մի ավագ դատախազի ծննդյան խնջույքին: Նրան բերման էին ենթարկել հենց այնտեղից` Հր. Քոչար փողոցում գտնվող «Ագուլիս» ռեստորանից: Ծննդյան տոնակատարությանը մասնակցելիս է եղել նաեւ ճանապարհային ոստիկանության մի բարձրաստիճան սպա: Ըստ թերթի տեղեկությունների` ոստիկանությունն առաջիկայում զբաղվելու է նաեւ Սովետաշենի հոգեբուժարանով, որը դարձել է կրիմինալ «հոգեխանգարվածների» ապահով ապաստան: