ԱՄՆ-ում յոթ ուսանող է ձերբակալվել քննություններին խարդախություն անելու համար
Ամերիկացի յոթ ուսանող է ձերբակալվել քննություններին խարդախություններ անելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու»-ն, հղում անելով տեղի մամուլին: Հետաքննության համաձայն, 19-ամյա Սեմուել Էշահոֆը օգնել է 6 դպրոցականների ընդունվել Նյու-Յորքի հեղինակավոր «Great Neck North High School» ուսումնական հաստատություն, նրանց փոխարեն հանձնելով համապատասխան քննությունները:
Տեղեկատվության համաձայն, քննությունների ժամանակ Էշահոֆը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել իր լուսանկարներով, սակայն այլ անձանց անունների ներքո: Ինչպես հաղորդվում է, ամեն մի քննության համար վերջինս ստացել է 1500-ից մինչև 2500 դոլար հոնորար:
Ներկայումս Էշահոֆը ձերբակալված է; Նրան մեղադրանք է առաջադրված փաստաթղթերի կեղծման, խարդախության և այլ հոդվածներով: Ուսանողի մեղքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան