«Ադրբեջանի կառավարութունը ամեն ինչի գնաց, որպեսզի փտող զինվորին բուժելու համար գումար չտրամադրի»
Թուրքիայի Գյուլհանե հիվանդանոց տեղափոխելու համար Բաքվի օդանավակայանում մահացած զինվոր Էլդար Նովրուզովի առողջական վիճակը սկսել էր վատթարանալ այն բանից հետո, երբ Բաքվի կենտրոնական հոսպիտալում բարձրաստիճան զինվորական բժշկի կարգադրությամբ բուժքույրը նրան երեք կասկածելի դեղ է ներարկել: Այս մասին զինվորի հուղարկավորման ժամանակ «pia.az»-ին հայտնել են նրա հարազատները:
Զինվորի հուղարկավորությանը մասնակից նրա հարազատները, բարեկամներն ու հարևանները միաբերան համոզմունք են հատնել, որ նրան սպանել են դիտավորյալ` թեթև հիվանդության բուժման գործընթացում բժիշկների ցուցաբերած սխալի և անփութության, ինչպես նաև Թուրքիայից ժամանած բժիշկների պահանջով բուժումը թուրքական Գյուլհանե հիվանդանոցում շարունակելու համար պահանջվող 60 հազար մանաթ (75 հազար դոլար) գումարը չփոխանցվելու հարցը հանրայնացվելու պատճառով:
Զինվորի հայրը պատմել է, որ Թուրքիա ճանապարհվելուց առաջ Բաքվի հոսպիտալում որդուն ինչ-որ ներարկումներ են արել, որից հետո նրա վիճակը կտրուկ վատացել է, գույնը դեղնել, մարմինն անզգայացել, ինչից կարճ ժամանակ հետո նա մահացել է:
«Նրանք այդ ներարկումներն արել են առանց մեզ տեղեկացնելու: Տղայիս սպանել են դիտավորյալ», -ասել է Էլդարի հայրը` Գադիր Նովրուզովը: Նրա խոսքով` Թուրքիա մեկնելու համար իրենց ոչ թե տոմս, այլ թղթի մի կտոր են տվել և այն անմիջապես հետ վերցրել` որդու մահվանից հետո:
«Ինքնաթիռ նստելիս Էլդարի վիճակը վատացավ և նրան իջեցրին: Նրա վիճակը ծանրացավ ներարկումներից հետո: Մեզ դեղը ցույց չտվեցին, ասացին, թե մորֆի է: Հոսպիտալի պետի տված թուղթն էլ ձեռքիցս վերցրին: Նշանակում է` նրանք մեզ Թուրքիա տանելու մտադրություն չեն ունեցել և ծրագրել են սպանել որդուս` իքնաթիռին հասնելուց առաջ: Գիտեին, որ Գյուլհանեում որդիս կբուժվեր և իրենք կխայտառակվեին` սխալ բուժում անելու համար»:
Է. Նովրուզովի հարազատները կայքի թղթակցին հայտնել են, որ Ադրբեջանի կառավարությունն ամեն քայլի դիմել է, որպեսզի իրենց մեղքով առողջությունը կորցրած զինվորի` Թուրքիայում բուժման համար պահանջվող 60 հազար մանաթը չփոխանցեն Գյուլհանեի հիվանդանոց: Նրանց խոսքով` ավելին, զինվորի հուղարկավորության հետ կապված բոլոր ծախսերն իրենք են արել, իսկ Ադրբեջանի ՊՆ ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել հուղարկավորությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան