Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ծաղկում է ապօրինի խաղատների բիզնեսը
Սումգայիթ քաղաքում Էլդար Ազիզովի՝ քաղաքապետ նշանակվելուց հետո անառողջ մթնոլորտ է տիրում:
Tia.az պարբերականը հայտնում է, որ վերջին շրջանում արգելված խաղատները ակտիվ գործունեություն են ծավալում քաղաքում: Քաղաքի բնակիչներն ասում են, որ առաջ այդ խաղատները գաղտնի էին գործում, այժմ սակայն բացեիբաց գործունեություն են ծավալում:
Վերջերս հարկային տեսչությունը ստուգումներ է կատարել, ինչի արդյունքում բացահայտվել էին մի շարք ընդհատակյա խաղատներ: Սակայն այնուամենայնիվ դրանցից շատերը չեն դադարեցնում իրենց գործունեությունը: Պարզվում է, որ խաղատների տերերն ամեն ամիս «հախ» են վճարում իրավապահ մարմիններին և քաղաքապետարանին, որպեսզի նրանց թույլ տրվի շարունակել աշխատանքը: Նշենք, որ խոսքը գնում է բավական մեծ գումարների մասին:
Սումգայիթի բնակիչներին մտահոգում է երիտասարդների ապագան: Նրանց խոսքերով, այդ խաղատները վերածվում են անբարոյականության, կռիվների օջախի, այնտեղ իրենց օրն են անցկացնում պարապ մնացած երիտասարդները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան