ՊՆ պաշտոնյա՞ է ձերբակալվել
Պաշտպանության նախարարության կողմից Հայաստան քարածուխ բերելու մասին տեղեկատվությունը ճշտելու նպատակով «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը իր հրապարակումներից մեկում 6 հարց է ուղղել ՊՆ պատասխանատուներին։
Ըստ թերթի, իրենք հարցի պատասխանները չեն ստացել: Փոխարենը հրապարակման հեղինակը ծանուցագիր է ստացել, որով հրավիրվում էր ՊՆ քննչական ծառայություն` որպես քրգործով վկա ցուցմունք տալու: «Ի դեպ` մեր տեղեկություններով, այդ գործով արդեն մեկ անձ ձերբակալվել է։ Վերջինս ՀՀ պաշտպանության նախարարության բաժնի պետերից մեկն է, ում հետ կապվում է չարաշահումների թեման»,- գրում է թերթը: