Հնագույն շենքում հայտնաբերված արվեստի նմուշները գնահատվում են մի քանի միլիոն եվրո
Լեհական Շեցին քաղաքի հնագույն բակաշենքում հայտնաբերվել է նկարների հավաքածու՝ 300 կտավ: Երկհարակի կառույցում հայտնաբերված որոշ նկարներ Վերածննդի դարաշրջանի են, ամենահինը 1532 թվականի է:
Ըստ The Daily Telegraph-ի, նկարներից շատերը վնասված են և շատ վատ վիճակում են: Ներկա պահին ոստիկանությունը փորձում է պարզել՝ ինչ ճանապարհով են այդ նկարները հայտնվել հնագույն կառույցում:
Ոստիկանությունը ենթադրում է, որ տան տերը թաքցրել է արվեստի գողացված նմուշները: Բայց հնարավոր չէ պարզել տանտիրոջից՝ նախկին որմնադիրից, ով հիվանդ է ու այժմ չի կարողանում խոսել:
Մեկ այլ վարկածի համաձայն, հին տանը կարող էր ապրել արտ-դիլեր, ով հեռացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ իր հետ չտանելով նկարների հավաքածուն:
Մեկ այլ վարկածի համաձայն, որմնադիրը հայտնաբերել է հավաքածուն, որը թաքցրել են գերմանացիները ու մինչ պատերազմի ավարտը չեն հասցրել դուրս բերել երկրից:
Արվեստի նմուշները գնահատվում են մի քանի միլիոն եվրո: Նկարները տարվել են Շեցինի պատկերասրահ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են