Գ. Մինասյան. Նախագահի այցը Ֆրանսիա չափազանց կարևոր էր
«Նախագահի այցը Ֆրանսիա շատ կարևոր էր հատկապես երկու տեսանկյունից՝ քաղաքական և տնտեսական: Հայ-ֆրանսիական հարաբերությունները մշտապես ջերմ և չափազանց բարձր մակարդակի վրա են եղել և այն պետք է անընդհատ խորացնել»,- անդրադառնալով ՀՀ նախագահի Ֆրանսիա կատարած այցին, մասնավորապես, տնտեսական համագործակցության վերաբերյալ արծարծված հարցերին՝ Panorama.am-ին ասաց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանն ու Ֆրանսիան միմյանց հետ սերտ համագործակցում են տնտեսական դաշտում, սակայն ներկայումս դա այն սահմանը չէ, որը հարիր է երկու երկրների հարաբերություններին:
Նա նշեց, որ ՀՀ նախագահը կոչ է արել ֆրանսիացի գործարարներին՝ ներդրումներ անել Հայաստանի տնտեսությունում, մասնավորապես, նոր կառուցվող ատոմակայանում, «Հյուսիս-հարավ» մայրուղու և երկաթուղու կառուցման ծրագրերում:
Գ. Մինասյանը հայ-ֆրանսիական հարաբերությունները կարևորեց նաև քաղաքական առումով՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան ոչ միայն հզոր տնտեսություն ունեցող երկիր է, այլ նաև մեծ կշիռ ունի Եվրամիությունում և, առհասարակ, եվրոպական կառույցներում:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում առկա է բարենպաստ միջավայր մեծ ներդրումներ կատարելու համար, պատգամավորը նշեց, որ այդ դաշտում լուրջ բարեփոխումներ են, որոնք մեծապես նպաստում են ներդրումային միջավայրի բարելավմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա