Yerevan Web Meetings . «ՎիվաՍելլ»-ն ու «Մեդիամաքս»-ը նոր նախագիծ են ներկայացնում
«ՎիվաՍելլ-ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը և Մեդիամաքս լրատվական գործակալությունն այսօր ներկայացրեցին Yerevan Web Meetings 2011 նախագիծը: Նախագծի վերաբերյալ մանրամասներ այսօր լրագրողներին հաղորդեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրկյանը և Մեդիամաքս գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է այս նախագիծը, գիտակցելով, որ մեր օրերում ինտերնետը հզոր գործիք է տեղեկատվություն ստանալու, կրթության գործընթացն առավել դյուրին և արդյունավետ դարձնելու, աշխարհի հետ կապի մեջ լինելու առումով»,- ասաց Ռ. Յիրկյանը:
Նա նաև նշեց, որ ակնհայտ է, որ ինտերնետում հայկական զանգվածի պակաս կա, և անհրաժեշտ է լրացնել այդ բացը: Կազմակերպիչները համարում են, որ նախագիծը հիանալի միջոց է՝ այդ բացը լրացնելու համար:
«Այս նոր նախագիծը յուրահատուկ է նրանով, որ կրթական է, քանի որ հասկանում ենք, որ առանց լավ կրթության ապագա չկա»,- իր հերթին ասաց Ա. Թադևոսյանը:
Նախագծի շրջանակում ՀՀ-ում կլինեն ինտերնետային ոլորտի պրոֆեսիոնալները: Վարպետության դասերի շրջանակում ՀՀ-ում կլինեն Wikipedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկին, Rambler Internet Holding ընկերության նախկին գլխավոր կոմերցիոն տնօրեն, ivi.ru պորտալի հիմնադիր և բաժնետեր Աննա Նոսիկին, ռուսաստանյան ինտերնետի «կնքահայրերից» մեկը՝ Անտոն Նոսիկը, Լիտվայի առաջատար Delfi.it պորտալի հասարակայնության հետ կապերի տնօրեն Աիստե Զիլինսկինեն և Ռուսաստանում Facebook սոցցանցի տնօրեն Եկատերինա Սկորոբոգատովան:
Վարպետության դասընթացները կլինեն անվճար, որոնք կհեռարձակվեն նաև www.Itel.am կայքում: Դասընթացները կլինեն շաբաթ օրերին` 2-3 ժամ տևողությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին