Այաթոլլա Շիրազի. Թուրքիան աշխարհի բոլոր մուսուլմանների մեջքին դանակ է խրել
«Թուրքիան աշխարհի բոլոր մուսուլմանների մեջքին դանակ է խրել»,- «Միգնյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ Թեհրանում կայացած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հնչեցրած իր ելույթում նման հայտարարությամբ հանդես է եկել Այաթոլլա Նասեր Մակարեմ Շիրազին՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը:
Նշենք, որ Սեպտեմբերի 25-ին կայացած իր ելույթում Թուրքիայի կառավարության ղեկավարը նշել է` Թուրքիան խնդիրներ ունի ոչ թե Իսրայելի և Սիրիայի ժողովուրդների այլ այդ երկրների իշխանությունների հետ:
«Թուրքիայի իշխանությունները հավաստիացնում են, որ չունեն որևէ բարեկամական հարաբերություններ Իսրայելում գործող վարչակարգի հետ, սակայն նրանց գործողությունները հակառակ են վկայում»,- հայտարարել է իրանցի բարձրաստիճան հոգևորականը:
«Թուրքական շները իրականացնում են այն քաղաքկանությունը, որն իրենց թելադրում են ամերիկյան և սաուդյան տերերը»,- նշել է Այաթոլլա Նասեր Մակարեմ Շիրազին: