«Տես թատրոն, Լսիր թատրոն, Խոսիր թատրոնից». մեկնարկում է «ՀայՖեստ-2011»-ը
Այսօր մեկնարկում է «ՀայՖեստ-2011» իններորդ միջազգային թատերական փառատոնը` «Տես թատրոն, Լսիր թատրոն, Խոսիր թատրոնից» կարգախոսով: Մեկնարկը տրվելու է ժամը 20:00-ին Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնում` հունգարական «Փի-Ար Էվոլուշն» պարային ընկերության «Կապույտ մարդիկ» ներկայացմամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: «Փի-Ար էվոլուշն» պարային ընկերության խորեոգրոաֆ Սոֆիա Նեմեշը նշեց, որ ներկա է հիանալի ու չնաշխարհիկ փառատոնի:
Նշենք, որ փառատոնի ընթացքում հանդես են գալու շուրջ 18 երկրի 30 թատերախումբ, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից և այլն: Փառատոնին մասնակցելու են hեղինակավոր թատրոններ, «Կրեդո» թատրոնը (Բուլղարիա), ինչպես նաև Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնը (Վրաստան), Մերկուրի թատրոնը (Մեծ Բրիտանիա):
«ՀայՖեստ»-ի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ցուցադրվելու է Tango de soledad («Մենության տանգո»-ն) 3D ներկայացումը՝ Բիլլի Քոուի բեմադրությամբ (Մեծ Բրիտանիա): Փառատոնը վարպետության դասընթացներով հյուրընկալելու են միջազգային փորձագետներ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են