Վ. Պուտինի նկարը վաճառվել է 200 հազար եվրոյով
Ռուս անհայտ մի գործարար` ամերիկացի նկարիչ Դեյվիդ Դատունիի Վլադիրմիր Պուտինի «Putin Couture» նկարի համար վճարել է 200 հազար եվրո, որը վաճառքի էր հանվել «Արտ-Մոսկվա» միջազգային գեղարվեստական տոնավաճառում:
Նկարը հետաքրքիր է նախ և առաջ նրանով, որ իրենց ներկայացնում է կոլաժ՝ Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» կտավի փոքրիկ ֆոտոռեպրադուկցիաներով: Նկարիչ Դ. Դատունին աշխատել է չինական ծագում ունեցող ամերիկացի մեկ այլ նկարչի հետ:
Նկարը տոնավաճառ էր բերել ուկրաինական Mironova Gallery պատկերասրահը: Նախապես որոշված է եղել վաճառել 100 հազար եվրոյով, բայց քանի որ նկարը հետաքրքրել է շատ կոլեկցիոներների, կազմակերպվել է փակ վաճառք:
Փորձագետ Տատյանա Միրոնովան «Ինտերֆաքսին» հայտնել է, որ ոչ ոք չի ակնկալել, որ այդքան մեծ կլինի հետաքրքրությունը: Նա ենթադրում է, որ դա կապված է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից առաջիկա նախագահական ընտրություններում Վլադիմիրի Պուտինի թեկնածությունն առաջադրելու հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են