Բեմադրություն. հանրահավաքի էին եկել վրաններով
«Երկիրն» անդրադառնալով Հայ Ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքին` գրել է. «Թեև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը «ժողովրդի կարծիքը հաշվի առնելու» նպատակով հանրահավաքի մասնակիցներին հարցրեց` շուրջօրյա հանրահավաքներ են ուզում, թե նստացույց, իսկ դրանից հետո էլ հարթակ հրավիրեց Կոնգրեսի և քաղաքական խորհրդի անդամներին` իբր խորհրդակցելու, սակայն, ըստ էության այդ որոշումը վաղուց էր ընդունվել:
Տեղի ունեցածն էլ պարզապես բեմադրություն էր: Հետաքրքիր է` Կոնգրեսի անդամներն ինչպես կմեկնաբանեն այն հանգամանքը, որ «ժողովրդի հետ համաձայնեցված» այս որոշումը կայացնելուց ընդամենը րոպեներ անց Ազատության հրապարակում հայտնվեցին առաջին վրանները: Մի՞թե հանրահավաքի մասնակիցները հետները վրաններ են բերել»: