Անդրանիկ Հակոբյանի երկրորդ հաղթանակը Բաքվում
Բաքվում ընթացող աշխարհի բռնցքամարտի առաջնությունում քիչ առաջ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը հերթական հաղթանակը տոնեց: Այս անգամ նրա «զոհը» լեհ մարզիկ Թոմաշ Յաբլոնսկին էր: Անդրանիկը երեք ռաունդում էլ առավելության հասավ 5:3, 7:4 և 6:5 հաշիվներով: Հաղթելով ընդհանուր 18:12 հաշվով` հայ բռնցքամարտիկը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որի շրջանակներում կհանդիպի Մերկադո (Մեքսիկա)-Բլեքբոռն (Նոր Զելանդիա) զույգի հաղթողի հետ:
Ավելացնենք, որ մեկնարկային փուլում Անդրանիկ Հակոբյանն ասպարեզից դուրս էր թողել մոլդովացի Վիկտոր Կոտիուջանսչիին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում