Ա.Աշոտյան. «2018թ-ից ՀՀ դպրոցներում կդասավանդեն նվազագույնը բակալավրիական կրթական մակարդակ ունեցող ուսուցիչները»
«Նախևառաջ, մտադիր ենք կանոնակարգելու և պարզեցնելու ուսուցիչների վերապատրաստման, ատեստավորման ու որակավորումների շնորհման գործընթացը, որը բավականին բարդ ձևակերպում ունի գործող օրենսդրությունում: Եվ բացի բարդ լինելուց` նաև կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Կառավարության ներկայացրած նախագիծը նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Փոփոխությունը ենթադրում է ավելի պարզ, հասկանալի ընթացակարգ և ավելի թափանցիկ մեխանիզմ: Սակայն բացի այս, պետությունը նպատակ ունի սահմանել նոր կրթական ցենզ դպրոցում դասավանդելու համար.
«2018թ-ի օգոստոսի 20-ից Հայաստանի դպրոցներում իրավունք կունենան դասավանդել միայն այն ուսուցիչները, որոնք ունեն նվազագույնը բակալավրիական կրթական մակարդակ»,- տեղեկացրեց Ա.Աշոտյանը: Նրա ներկայացրած տվյալների համաձայն, այսօր ունենք 4500 ուսուցիչներ, որոնք ստացել են միջին մասնագիտական կրթություն ու կունենան ժամանակ իրենց մասնագիտական կատարելագործման համար.
«Սա շատ անկյունաքարային բարեփոխում է նախևառաջ դպրոցներում կրթության որակի բարձրացման հետ կապված»:
Ա.Աշոտյանը շեշտեց, որ Հայաստանը բավականին հետ է ընկել այս իմաստով աշխարհից, սակայն այդ ճանապարհով գնալը ճիշտ է:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու այդ փոփոխությունը կյանքի կկոչվի միայն 2018թ-ին, նախարար Աշոտյանը պարզաբանեց` որպեսզի այսօր դասավանդողները հինգ տարի հեռակա կարողանան սովորել, իսկ քոլեջներում արդեն սովորողները հնարավորություն ունենան ավարտելուց հետո սովորել:
«Այսինքն ժամանակ ենք տալիս` պաշտպանելով նրանց շահերը, որպեսզի այս նոր մոտեցումներից որևէ մեկը չտուժի»,- հավելեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան