Վրաստանի ԿԳ նախարարին դատի են տալու ուսուցիչների աշխատավարձից գումար գանձելու համար
Վերջերս Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինը բանավոր հանձնարարություն է տվել դպրոցների տնօրեններին, ըստ որի ամեն ամիս ուսուցիչների աշխատավարձից պետք է գումար գանձվի: Բանն այն է, որ ուսուցիչներին «Ջեոսելի» բջջային հեռախոսի քարտեր են բաժանվել, որոնք ընդգրկված են մեկ ընդհանուր փաթեթի մեջ, և այդ քարտերի սպասարկման ամսեկան գումարը կազմում է 3 լարի, որը կգանձվի ուսուցիչների աշխատավարձից և կփոխանցվի բջջային օպերատորի հաշվին: Այդ մասին հաղորդում է վրացական «ghn.ge» կայքը:
Այդ կապակցությամբ իր բողոքն է արտահայտել «Վրացական կուսակցությունը», որը պատրաստվում է դատական հայց ներկայացնել նախարարի դեմ: Կուսակցության ներկայացուցիչներին հատկապես զայրացրել է այն փաստը, որ Դիմիտրի Շաշկինը այդ որոշումը կայացրել է` առանց հաշվի առնելու ուսուցիչների կարծիքը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին