Ա. Կապրիելյան. Հայ ռազմագերիներն Ադրբեջանում կտտանքների են ենթարկվում
«Սա տարրական քաղաքական շանտաժ է և այս պահին չկա որևէ հիմք կարծելու, որ այս հայտարարությանը համապատասխանում է իրականությանը»,- մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն հայտարարությունը, թե ադրբեջանական կողմը հայ երեք ռազմագրիներին և 5 հոգուց բաղկացած հայկական ընտանիքին երրորդ երկիր տեղափոխելու նպատակով դիմել է մի շարք երկրների, սակայն մերժում է ստացել, Panorama.am-ի հետ զրույցում նշեց Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
Նշենք, որ այսօր ադրբեջանական «Դեյ.ազ» լրատվական կայքը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Ադրբեջանում գտնվող հայ երեք ռազմագրիներին և 5 հոգուց բաղկացած հայկական ընտանիքը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ խնդելով տեղափոխել իրենց երրորդ երկիր: Կայքի հաղորդած տեղեկությունների համաձայն, այս նպատակով ադրբեջանական կողմը դիմել է մի շարք երկրների, սակայն բոլոր դեպքերում մերժում է ստացել:
Բանախոսի հավաստմամբ, սա վերջին տարիներին ադրբեջանական կողմի որդեգրած այն քաղաքականության դրսևորումն է, երբ ցանկացած «ազգությամբ հայի» Ադրբեջանում հայտնվելուց, բառացիորեն ժամեր անց, ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածում այն մասին, որ «այս անձը դիտավորյալ անցել է սահմանը և փրկվելով հալածանքներից խնդրում է իրեն տեղափոխել երրորդ երկիր»:
Ա. Կապրիելյանի խոսքերով, ադրբեջանական կողմը, կտտանքների ենթարկելով հայ ռազմագերիներին` ստիպում է իրենց տեսախցիկների առջև հայտարարել այն մասին, որ իրենք հալածվում են Հայաստանի իշխանությունների կողմից և չեն ցանկանում վերադառնալ Հայաստան:
Ըստ Ա. Կապրիելյանի՝ սույն տեղեկությունները հաստատում են Ադրբեջանից Հայաստան վերադարձած ռազմագերիները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան