Orange-ը բարձրացնում է անսահմանափակ ինտերնետի արագությունը
Այսօր Orange-ը ներկայացրեց Ինտերնետի նորացված սակագնային պլանները: Այսուհետ Ինտերնետ Հիմայի 9000, 11000 և 20000, MyFi-ի 10000, 12000 և 21000 և Ֆլայբոքսի 16000, 21000, 32000 սակագնային պլաններից օգտվող բաժանորդները գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո նախկին 384Կբ/վ ներբեռնման արագության փոխարեն ինտերնետից կօգտվեն մինչև 512Կբ/վ արագությամբ: Նշված սակագնային պլանների համար կրկնապատկվել է վերբեռնման արագությունը. այժմ փաստաթղթեր, երգեր կամ նկարներ կարելի է բեռնել համացանց մինչև 256Կբ/վ արագությամբ:
«Մեր ինտերնետ առաջարկներով մենք գերարագ ինտերնետը հասանելի դարձրինք տասնյակ հազարավոր մարդկանց համար: Մեր բաժանորդները սովորեցին, թե ինչ է իրական ազատությունը շարժական ինտերնետի հետ, որը ոչ թե թանկ հաճույք է, այլ պարզապես առօրյա հնարավորություն: Սակայն մենք շարունակում ենք մշտապես հետևել մեր բաժանորդների արձագանքներին և փորձում մի քայլ առաջ իրականացնել նրանց ակնկալիքները: Այսուհետ մեր հին բաժանորդները, ինչպես նաև նրանք, ովքեր դեռ նոր պիտի միանան մեզ, կարող են հնարավորինս վայելել շարժական ինտերնետի առավելությունները` ավելի արագ, սակայն նույն ամսավճարի դիմաց»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Հիշեցնենք, որ Ինտերնետ Հիմայի 6,000 դրամ ամսական վճարով սակագնային պլանի բաժանորդներն ամսական ստանում են 2 գիգաբայթ գերարագ ինտերնետ, 9,000-ինը` 6 գիգաբայթ, 11,000-ինը` 11 գիգաբայթ, իսկ 20,000 դրամ սակագնային պլանի բաժանորդները` 24 գիգաբայթ: Իսկ գիշերային ժամերին`ժամը 2-ից մինչև 8-ը, Orange Ինտերնետի բոլոր բաժանորդները կարող են օգտվել գերարագ ինտերնետից անվճար` իրենց Ինտերնետ Հիմա, MyFi կամ Flybox մոդեմի հիմնական ինտերֆեյսից ուղարկելով NI բանալի բառը 111 համարին:
Orange-ն այսօր շարժական լայնաշերտ ինտերնետի ծառայություններ է մատուցում 67 հազար բաժանորդի Հայաստանի բոլոր մարզերում, որոնք կազմում են շարժական ինտերնետից օգտվողների ավելիք ան 60%-ը: Նրանցից յուրաքանչյուրը մեկ ամսվա ընթացքում սպառում է ինտերնետի 7-ից 8ԳԲ թրաֆիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին