Ադրբեջանում ռուս երեխաները զրկված են կրթություն ստանալու իրավունքից
Ադրբեջանական Խրախոբայի և Ուրյանոբայի գյուղերում ապրող այն երեխաները, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, զրկված են կրթություն ստանալու իրավունքից, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
«Արդեն մեկ ամիս է, ինչ մեր երեխխաները դպրոց չեն հաճախում: Մենք գրավոր դիմում ենք ուղղարկել կրթության գիտության նախարարություն: Բայց` ցավոք սրտի, ոչ մի արձագանք չկա: Հիմա մենք պետք է դիմենք Դաղստանի և Ռուսաստանի նախագահներին, որպեսզի մեր խնդիրը լուծվի»,- նշվում է բնակիչների հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Խրախոբայի և Ուրյանոբայի գյուղերում այս խնդիրը Ադրբեջանի և Ռուսաստանի համար վերջին տարիներին միջպետական բանակցությունների առիթ է դարձել: 2011թ մի շարք հանրահավաքներ են տեղի ունեցել, այն բանի կապակցությամբ, որ Ռուսաստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս ապրել գյուղերում՝ պահպանելով իրենց ռուսական ծագում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան