Անդրանիկ Հակոբյանը Բաքվում «Լոնդոն-2012»-ի ուղեգիր նվաճեց
Բաքվում ընթացող աշխարհի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Անդրանիկ Հակոբյանն այսօր պարտության մատնեց մեքսիկացի Խուան Անտոնիո Մերկադե Կանտերոյին և մտավ քառորդ եզրափակիչ: Դրա հետ միասին հայ մարզիկը նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց և 2012 թ. ամռանը Հայաստանը կներկայացնի Լոնդոնում:
Նշենք, որ հայ մարզիկի առավելությունն ակնհայտ էր բոլոր ռաունդներում: Առաջինում նա հաղթեց 9:4, երկրորդում` 6:3, երրորդում` 6:3 հաշիվներով: Այսպիսով` նա հաղթանակ տոնեց 21:10 հաշվով և 1/4 եզրափակչում կմենամարտի ռումին Բոգդան Ջուրատոնի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում