Դավիթ Հայրապետյանը մտավ քառորդ եզրափակիչ` նվաճելով Օլիմպիադայի ուղեգիր
Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Հայրապետյանը երկրորդ հաղթանակը տոնեց Բաքվում ընթացող աշխարհի առաջնությունում և մտավ 1/4 եզրափակիչ` առաջին օլիմպիական ուղեգիրը պարգևելով իր թիմին: 49 կգ քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը 1/8 եզրափակչում 24:7 հաշվով պարտության մատնեց լեհ Լուկաշ Մաշչուկին: Իսկ քառորդ եզրափակչում նրա մրցակիցը կլինի իսպանացի Խոսե դե լա Նիևեն:
Ավելացնենք, որ Բաքվում կազմակերպված «ԱԱ-2011»-ը Լոնդոնում 2012 թ. կայանալիք ամառային Օլիմպիադայի ընտրական առաջին փուլն է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին