Լ. Տեր-Պետրոսյանը հաստատեց իր քաղաքական անպետքությունը
Անդրադառնալով Թատերական հրապարակում շուրջօրյա ցույցեր անցկացնելու ՀԱԿ-ի որոշմանը` «Голос Армении»-ն նշում է, որ սեպտեմբերի 8-ին ԵԽԽՎ մոնիթորինգային խումբը հավանություն է տվել Հայաստանի վերաբերյալ շատ դրական եզրակացություն պարունակող բանաձևին, ինչը հանգեցրեց Լ. Տեր-Պետրոսյանի «հաղթական» ռազմավարության վերջնական ջախջախմանը:
Ըստ թերթի` ՀԱԿ առաջնորդը հասկացավ, որ ինքն այլևս հարկավոր չէ Արևմուտքին և որոշեց վրեժխնդիր լինել մարտի 1-ի դեպքերին նախորդող իրավիճակի խղճուկ իմիտացիայով: Հանրահավաքի ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանն իր ելույթում հայտարարեց, որ Արևմուտքն իր վրա չի հենվել` դրանով իսկ ստորագրել է Հայաստանի հետ կապված իր բոլոր ծրագրերի փլուզման ներքո:
Հոդվածագիրը նշում է, որ Տեր-Պետրոսյանը փաստացի հաստատեց իր քաղաքական անպետքությունն ու արտաքին ուժերի համար որպես քաղաքական գործիչ անհետաքրքիր լինելը: «Այն, ինչ այսօր կատարվում է Թատերական հրապարակում, Տեր-Պետրոսյանի կողմից սեփական քաղաքական անպետքությունը կոծկելու փորձ է»,- գրում է թերթը և հավելում, որ ՀԱԿ-ի պես թույլ ընդդիմությունը շահավետ է իշխանություններին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում