«Արժանապատիվ տրանսպորտ»-ը կպահանջի կապի և տրանսպորտի նախարարի հրաժարականը
«Հրապարակը» գրում է, որ այս ամռանը «Ֆեյսբուքում» ձևավորված «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ժամը 17:00-ին կապի և տրանսպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիա է անցկացնելու` պահանջելով նախարարի հրաժարականը: Ըստ ակցիայի մասնակիցների, «Քանի որ նախարարն ի վիճակի չէ վերահսկել ոլորտը և ոչ էլ առանձնակի ցանկություն է դրսևորում որևէ բան անելու, պետք է հրաժարականի դիմում ներկայացնի»:
Նախաձեռնությանը միացել է մոտ 100 քաղաքացի: Սակայն թերթը գրում է, որ նախաձեռնության մասնակիցների մի մասն այն կարծիքին է, որ Մանուկ Վարդանյանն ընդամենը կատարող է և չի կարող ըմբոստանալ վերևից եկած պատվերներին: Քաղաքացիական ակտիվիստները չեն ցանկանում, որ իրենց անունը կապվի ՀԱԿ-ի գործունեության հետ: